English | Russian | Armenian | French
 
Մեր մասին

ԿՈՏԱՅՔ գարեջրի գործարանը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում` 1974 թվականին, Չեխոսլովակիայի Հանրապետությունից հրավիրված մասնագետների կողմից, որը նպատակ ուներ գարեջրով մատակարարելու ամբողջ Կովկասյան տարածաշրջանի հանրապետությունները: Շնորհիվ արտադրական մեծ կարողությունների` տարեկան 500.000 հլ. արտադրողականության և իր ժամանակի համար բնագավառի լավագույն` չեխական տեխնոլոգիաների առկայության, ԿՈՏԱՅՔ գարեջրի գործարանը դարձավ առաջատարներից մեկը Խորհրդային Միությունում` մատակարարելով բարձրորակ գարեջրի տեսականիով Կովկասյան և Ռուսական տարածաշրջանի հանրապետությունները:
Հայաստանի անկախացման առաջին տարիներին, ինչպես հետխորհրդային հազարավոր ձեռնարկություններ, այնպես էլ ԿՈՏԱՅՔ գարեջրի գործարանը մեծ դժվարություներ ունեցավ:
1996 թ. սեփակաշնորհված գործարանի բաժնետերերը, գալով այն համոզման, որ սեփական ուժերով անհնար է վերականգնել ձեռնարկությունը, որոշում կայացրեցին համագործակցել ավելի առաջատար և բնագավառի փորձառու արևմտյան ընկերություններց մեկի հետ: Այն հանդիսացավ Ֆրանսիական հայտնի ԿԱՍՏԵԼ խումբը, որը ուներ միջազգային գործարար կառավարման հարուստ և հաջողակ փորձ ասիական, աֆրիկյան, ինչպես նաև Ռուսական տարածաշրջաններում Կաստել խմբի կողմից 1997թ.ներդրված 17մլն. դոլարը Հայաստանում կատարված առաջին խոշոր և կարևորագույն ներդրումներից մեկն էր: Իր գործունեության ողջ ընթացքում ԿՈՏԱՅՔ գարեջրի գործարանը իր արտադրատեսականիով լավագույնս բավարարել է իր սպառողի պահանջները և ցանկությունները Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
Արտադրանքի բարձր որակը ապահովվում է տեղական` էկոլոգիապես մաքուր Կաթնաղբյուրի ջրի, որի հրաշալի համային հատկանիշներով մեծապես պայմանավորված է արտադրանքի որակը, տեղական մաքրասորտ գարու և Եվրոպայից ներմուծված բարձրորակ ածիկի և գայլուկի օգտագործմամբ:
Արտադրական ողջ գործընթացը մշտապես վերահսկվում է Գերմանիայից հրավիրված գարեջրի մասնագետի` տեխնիկական տնօրենի և բնագավառի լավագույն փորձ ունեցող տեղական գարեջրագործների կողմից:
Արվում է ամեն հնարավորը պահպանելու համար հայրենական գարեջրագործության առաջատարի տիտղոսը և բավարարելու ամենապահանջկոտ սպառողի հարաճուն պահանջմունքները: